Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահաթմա Գանդիի ամսագիրն ու Գալշոյանի «Կանչը» (տեսանյութ)

Մշակույթ
mane

Հնդկաստանում հայտնի «Հանս» գրական, հասարակական-քաղաքական ամսագրի  ապրիլյան համարում տպագրվել  է հայ արձակագիր Մուշեղ Գալշոյանի  «Կանչը» պատմվածքը։ Այն հնդկերեն թարգմանել է Մանե Մկրտչյանը, որը   Դելիի  Ջավալալհար Ներույի անվան համալսարանի բանասիրության ամբիոնի ասպիրանտ է: Նա  երկար տարիներ բնակվում է Հնդկաստանում, ուսումնասիրում   հինդի լեզուն եւ մշակույթը:  «Գալշոյանի այս պատմվածքի ընտրության հարցում ինձ օգնել է  Հայաստանում բնակվող իմ ուսուցչուհի Ժենյա Մակարյանը:  Միասին ընտրել ենք նաեւ հայ մյուս գրողների գործերը, որոնք առաջիկայում եւս կտպագրվեն:  Այս պատմվածքի  գլխավոր հերոսների ապրումները` սիրո, բաժանման, անհոգ մանկության կորստի ու  հայրենիքի կարոտը, շատ հոգեհարազատ է էմոցիոնալ  հնդիկներին, ու այդ առումով էլ  հասկանալի էր նրանց»,-  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  Մանեն: Ըստ նրա, հենց ապրիլյան համարում պատմվածքը հրապարակելով  փորձել է հնդիկ հասարակության ուշադրությունը սեւեռել ցեղասպանության փաստի վրա. «Սա նաեւ  յուրովի հորգանքի տուրք է  հայ զոհերի հիշատակին»:  Ի դեպ,  ամսագիրը  հիմնադրվել է 1930 թվականին, իսկ  առաջին խմբագիրներից մեկը եղել է  Մահաթմա Գանդին:  «Կանչ»-ը արդեն դրական արձագանքներ է ստացել,  արտատպվել է մի շարք էլեկտրոյանին կայքերում ու  Tirchi Spelling-ի գրական կայքում։ «Մեծ նվաճում եմ համարում եւ այդ արձագանքները,  եւ այն,  որ պատմվածքը կարդալոց հետո գլխավոր  խմբագիր Սանջեյ Սահայը  այնքան հուզվեց,  որ որոշեց ամսագրի մայիսյան խմբագրականը ամբողջովին նվիրել ցեղասպանության թեմային»,-պատմեց Մանեն: Գրող, հրապարակախոս  «Հանսի» խմբագիր Սանջեյ Սահայը    «Ա1+»-ի հետ  զրույցում նկատեց. «Կանչ՝ հնդկերեն  թարգմանաբար նշանակում է Սադհա` սիրո կանչ: Այն բավականին հաջողված պատմվածք է` կառուցված մարդկային զգացմունքների վրա: Նաեւ պատմում է հայերի ցեղասպանության դեպքերի մասին:  Կարծում եմ մարդիկ պետք է տեղյակ լինեն այն մեծ ոճրագործությանը, որ կատարվել է հայերի հանդեպ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշմանը,  ապա Սանջեյ Սահայի խոսքով, թեեւ իր երկիրը ստորագրել է ՄԱԿ-ի  մի շարք կոնվենցիաներ,  սակայն  որեւէ ցեղասպանություն չի ընդունում որպես հանցագործություն.  «Մենք դեռեւս չունենք օրենք,  որը դատապարտում է ցեղասպանությունը: Այստեղ  այն կոչում են զանգվածային  կոտորածներ»,- ասաց նա։: Գայանե Հակոբյան Նյու Դելի   kanch