Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնավաճառի աշխատակիցները կրկին կառավարության դիմաց են

Քաղաքականություն
action2-1

Այսօր կրկին կառավարության դիմաց են հավաքվել 3 տոնավաճառների՝ Սուրմալուի, Փեթակի և Առինջ մոլի աշխատակիցները. նրանք այսօր կառավարությանն են ներկայացնելու իրենց առաջարկները՝ կապված ՊԵԿ պահանջների հետ։ Ակցիայի համակարգող Արմեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբն արդեն պատրաստ է. «Թող թողնեն աշխատենք մեկ պատուհանի սկզբունքով. վճարենք մաքսային վճարները՝ առանց ձեռքբերման փաստաթղթերի, ինչպես նաև՝ հաստատագրված վճարով»։ Ի դեպ, այսօրվա ակցիայի մասնակիցներն իրենց ակցիան իրականացնում են ոչ թե կառավարության դիմաց, այլ՝ շատրվանների մոտ, քանի որ այս պահին Կառավարությունում է Հնդկաստանի պատվիրակությունը։ Հիշեցնենք, նախորդ ակցիայի համանակ ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով որ «առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ»: