Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ կառավարության դիմաց. ՊԵԿ պարզաբանումը զայրացրել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
action1-1

13. 14 Երևանի տոնավաճառների աշխատակիցներն այս պահին երկրորդ շրջապտույտն են կատարում Հանրապետության հրապարակում։ Նրանք այս քայլին դիմեցին այն բանից հետո, երբ Կարեն Կարապետյանը կրկին չիջավ իրենց հետ հանդիպելու։ Ակցիայի մասնակիցներին առաջարկվեց հանդիպել վարչապետի օգնականի և հարկային մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն նրանք չհամաձայնեցին՝ նշելով, որ հարցը պետք է քննարկեն միայն վարչապետի հետ։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ եթե այսօր վարչապետին չտեսնեն, վաղը և դրան հաջորդող բոլոր օրերին կրկին պատրաստվում են բողոքի ակցիաները շարունակել կառավարության շենքի դիմաց։ 12.30 ՊԵԿ տարածած հայտարարությունը (ստորև) զայրացրեց տոնավաճառի աշխատակիցներին, և այս պահին նրանք որոշոցին պտտվել Հանրապետության հրապարակով՝ որպես բողոքի նշան։ [caption id="attachment_1537373" align="alignnone" width="700"]Workers of fairs staged a protest action in front of the RA Government's building Workers of fairs staged a protest action in front of the RA Government's building[/caption] 11.45 Կառավարության շենքի դիմաց այս պահին լարված իրավիճակ է։ Հավաքվել են Երևանի տոնավաճառների հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանք պահանջում են իրենց հանգիստ թողնել, որպեսզի նախկին ռեժիմով կարողանան աշխատել։ Տոնավաճառի աշխատակիցները նշում են, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց, ստիպում են ներկայացնել, թե ինչ են գնել, ինչ են վաճառել՝ վախի մթնոլորտ ստեղծելով տոնավաճառներում, պարտադրելով հաշվապահ ունենալ։ Այս պահին աշխատակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում և նշում, որ չեն հեռանա, մինչև վարչապետն իրենց չընդունի։ Այս առնչությամբ ՊԵԿ պարզաբանումը՝ ստորև Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ: Եվս մեկ անգամ շեշտենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին: Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը: Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը:   ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին