Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնի ձգտելն ինքնանպատակ չէ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
YHxhsszDM0A

ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն առաջիկա համագործակցության շուրջ դեռ չեն ավարտվել: Նաեւ չի հստակեցվել՝ ՀՅԴ-ն կունենա՞ արդյոք եւս մեկ նախարարական պորտֆել: «Պաշտոններ ունենալը կամ ձգտելը ինքնանպատակ չէ, շատ ենք ասել այդ մասին: Սկսած բարեփոխումերն առաջ տանելն է կարեւոր, խորքային փոփոխություններին հասնելն է կարեւոր, որի շահառուն լինելու է մեր ողջ ժողովուրդը»,- վստահեցնում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Կվերանշանակվի՞, թե ոչ պաշտոնում կամ կլինե՞ն այլ առաջարկներ, Արծվիկ Մինասյանը դեռ չգիտի, սակայն կարծում է, որ էկոլոգիան ամենամեծ էկոնոմիկան է եւ իր ղեկավարած նախարարությունը կարող է եւ պետք է դառնա երկրի կայուն զարգացման երաշխավորներից մեկը: