Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում սպանվել է հայտնի հայ գործարար Ալեքսանդր Բաղիրյանը

Հասարակություն
109962

Ապրիլի 19-ին հրազենային մահացու վիրավորում է ստացել «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփակնատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը:  Գործարարի վրա կրակել են իր թիկնապահների և վկաների աչքի առաջ։ Գործարարի վրա արձակվել է առնվազն 5 փամփուշտ։ Կրակողը, որի անունը չի նշվում, Բաղիրյանի նախկին գործընկերն է եղել, որին գործարարը պարտք է եղել շուրջ 3 միլիոն դոլար: Տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, սկզբում կողմերը հանգիստ զրուցել են, Բաղիրյանը խոստացել է վերադարձնել պարտքը: Սակայն երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և շարժվել են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, Բաղիրյանը հրաժարվել է իր խոստումից՝ ասելով, որ չի պատրաստվում որևէ գումար վերադարձնել: Գործընկերը այդ լսելուց հետո կրակ է բացել Մակարով ատրճանակից: Մանրամասները՝  MKRU  ռուսական կայքում