Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի ավագանու ընտրություններ. ի՞նչ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս. ampop.am

Քաղաքականություն
ampop1

 

Վաղվանից կմեկնարկի Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը եւ կտեւի 22 օր։ Բուն ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին: Ավագանու ընտրություններում մրցապայքարի են դուրս եկել երկու կուսակցություն եւ մեկ դաշինք՝ ի տարբերություն ԱԺ ընտրությունների, որտեղ պատգամավորական մանդատի համար պայքարող քաղաքական ուժերի թիվը երեք անգամ ավել էր։ Բայց դա ամենեւին չի նվազեցնում Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրություններին մասնակցում է ավագանու 195 թեկնածուով, իսկ քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ըստ պետական հայտարարագրերի ռեեստրի, 2016թ. քաղաքապետ Մարգարյանի տարեկան եկամտի չափը կազմել է շուրջ 5 մլն 255 հազար դրամ (մոտ 11 հազար դոլար), իսկ դրամական միջոցներինը` 250 մլն դրամ, ինչպես նաեւ 45 000 դոլար եւ 50 000 եվրո: Նույն ռեեստրում առկա 2014թ. տվյալների հետ համեմատած, ստացվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի տարեկան եկամուտն ավելացել է ընդամենը 541 000 դրամով, մինչդեռ դրամական միջոցները ավելացել են 135 մլն դրամով: Երեւանի ավագանու ընտրությունների եւ մասնակցության մասին մանրամասներ տեղեկացեք այստեղ։ Լուսանկարը՝ ampop.am-ի ampop