Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանի զսպիչ ուժը կարող է լինել Պուտինը. դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
navasa

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Թուրքիայում անցկացված հանրաքվեին, նշեց` սա կարող է լուրջ փոփոխություններ մտցնել նրա արտաքին քաղաքականության մեջ. «1923թ. այս կողմ Թուրքիան ուներ աշխարհիկ հարաբերություններ աշխարհի հետ, հիմա անցում է կատարում տոտալիտար, ավտորիտար ռեժիմի։ Թուրքիայի` եվրոպական ուղղության մեջ անշրջելի իրողություն է կատարվում. Թուրքիան ցանկանում է մահապատժի դրույթը մտցնել, որը նրան կհեռացնի եվրոպական ընտանիքից։ Էրդողանը ցանկանում է դառնալ սունի աշխարհի առաջնորդ, յուրատեսակ սուլթան, որ ցանկանում է Թուրքիայի ուղղությունը փոխել։ ԱՄՆ-ն այնքան էլ չի կարեւորում դա, իսկ ՌԴ-ն մատների արանքով է նայում, սակայն իզուր` հաշվի առնելով Սիրիայի իրադարձությունները ու Թուրքիայի հետ ՌԴ-ի մեղրամիսի չկայանալը»:  Ըստ նրա` սխալ է ստերեոտիպը, թե որքան Թուրքիայում վատ լինի իրավիճակը, այնքան Հայաստանի համար լավ է. «Սա պարզունակ ու վուլգար բացատրություն է քաղաքական խնդիրներին։ Քաոտիկ Թուրքիան Հայաստանի համար ձեռնտու չէ, թեեւ միահեծան ղեկավար էրդողանը կանի այն, ինչ ուզում է` կոշտ քաղաքականություն կվարի Մերձավոր արևելքում ու կփորձի Օսմանյան կայսրության մոտեցումները իրականացնել հատկապես Սիրիայում։ Էրդողանը դաժան գործիչ է ու շատ բաների առաջ կարող է չկանգնել։ Նրա միակ զսպիչ ուժը կարող է լինել Պուտինը։ Ի դեպ, ռուս-թուրքական լավ հարաբերությունները բխում են մեր շահերից»: