Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հենց ձեռքս աշխատեց, մեկնելու եմ Ղարաբաղ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
zin

Դեռ 6-7 ամիս առաջ ոչ ոք չէր հավատում, որ 10 տարի առաջ վիրավորված զինծառայող Արկադի Մկրտչյանը կկարողանա խոսել, նստել, առավել եւս՝ կանգնել։ Հիմա դեռ դժվարությամբ է խոսում, բայց արդեն վստահ է, որ  բարդությունները hետեւում են։ Մեկ տարի առաջ ապրիլի  2-ին Մատաղիսի դիրքերում հերթափոխն իրականացնող Դանիել Դավթյանի գլխի հատվածում ստացած վնասվածքը գրեթե նույնն է, ինչ Արկադիինը՝ 10 տարի առաջ. «Հենց ձեռքս աշխատեց, ես մեկնելու եմ Ղարաբաղ, նույն տեղը, որտեղ վիրավորվել եմ, ինչ-որ կիսատ եմ թողել, պիտի բացը լրացնեմ»։  Տարբեր հետազոտություններով Հայաստանում հիմա մոտավորապես 8000 զինհաշմանդամություն ունեցող  կա։  Արդեն 2 տարի  վիրավորներին  աջակցող Հայկուհի Մինասյանը համոզված է՝ նրանց թիվը կարելի էր կրճատել, եթե ժամանակին վերականգնողական բուժում ստանային։ Մինչդեռ, զինվորականների ծնողները հաճախ պարզապես չգիտեն ինչ անել, երբ իրենց որդին վիրավորվել է ծառայության ընթացքում. «Բոլորը գիտեն, որ հաշմանդամության կարգ ստանում են 3 ամսվա ընթացքում, սակայն կա հիվանդությունների ցանկ, օրինակ, երբ ոտք են անդամահատում, պարտավոր են կարգ տալ 3 օրվա ընթացքում, սակայն այդ մասին շատ աշխատողներ էլ չգիտեն»։   Ծառայության ընթացքում վիրավորում ստանալու դեպքում քրեական գործ է հարուցվում, որի քննությունը  երբեմն կարող է տեւել մինչեւ 1 տարի։ Միայն քրեական գործի ավարտից հետո է, որ ծառայության ընթացքում վիրավորում ստացածները կարողանում են ձեռք բերել զինհաշմանդամի կարգավիճակ։ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի աջակցությամբ նախատեսվում է ստեղծել վերականգնողական կենտրոն։ Սակայն սա համակարգային լուծում չէ, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի նրանք  չսպասեն հասարակական կազմակերպությունների բարի կամքի դրսեւորմանը։