Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանատունը՝ ՍԱՍ-ում հայտնի ձայնագրության վերաբերյալ (տեսանյութ)

Պաշտոնական
FotorCreatdded

ԱՄՆ դեսպանատունը  Թվիթերում  հաղորդագրություն է տարածել.  «Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի և միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները: Հայտարարությամբ մենք Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում էինք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այդ մտահոգությունները, և մենք ողջունում ենք Գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից կարճ ժամանակ առաջ հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել: Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ Վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ: Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»: