Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորենացիի դեպքերով մեղադրվողները պահանջում են արդարացում

Հասարակություն
khorenaci6

Խորենացիի դեպքերով 3 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացնել նրանց: Իսկ խնդրանքը մերժելու դեպքում նշանակված պատիժը ՀՀ քր.օր. 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել: Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն  էլ դատարանից խնդրել է բեկանել եւ փոփոխել դատավճիռը եւ ՀՀ քրօր. 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:    Այսօրվա դատական նիստում պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքները: Դատախազ Հայկ Պետրոսյանը առարկել է բերված բողոքի դեմ: Վերաքննիչ դատարանում գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 21-ին:     Առաջին ատյանի դատարանում գործով անցնող երեք ամբաստանյալները ընդունել էին իրենց մեղքը՝ մեղմ պատիժ ստանալու համար: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նրանց դատապարտեց 3 տարվա ազատազրկման: