Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սուսերամարտիկները չեն կարող բարձր արդյունքներ ապահովել (տեսանյութ)

Սպորտ
unnamed1-7

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը կարծում է, որ ֆեդերացիայի ներկայիս ֆինանսական միջոցներով հնարավոր չէ բարձր արդյունքներ ակնկալել: «Հաջողության հասնելու համար պետք է մասնակցել շատ միջազգային մրցաշարերի: Դա մարզաձեւի բնույթն է: Իսկ մենք երկու մրցումներ են անցկացնում Վրաստանում, որից հետո մեկնում ենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն: Դա շատ քիչ է բարձր արդյունք ցուցադրելու համար: Մեզ պետք է այնքան գումար տրամադրեն, որպեսզի կարողանանք թիմի առաջատարներին գործուղել մրցումների, անցկացնենք ուսհավաքներ: Դրանից հետո նոր կարելի է ակնկալել արդյունքներ», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց մարզաձեւի պատասխանատուն: Ըստ Արտաշես Մադոյանի մեզ մոտ հատկապես շատ է կաղում թրասուսեր ձեւը: «Պատճառներից առաջինն այն է, որ մենք չունենք թրասուսերի բարձրակարգ մարզիչներ: Երկրորդ, Երեւանի երեք մարզադպրոցներից միայն մեկում կա թրասուսերի խումբ: Գյումրիում նոր սկսել են ուշադրություն դարձնել այդ ձեւին», - նշեց նա: Հավելենք, որ մեր սուսերամարտիկները ներկայումս պատրաստվում են Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, որը կայանալու է Մինսկում: Մայիսին տեղի կունենա Հայաստանի մեծահասակների առաջնությունը, իսկ հունիսին Թբիլիսիում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: