Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը կժամանի Հայաստան

unnamed1-6

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում ապրիլի 13-ին կժամանի Հայաստան: Երկօրյա այցի ընթացքում Լեւինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաեւ ծանոթանալու հայկական մշակույթին եւ պատմությանը: Նա կայցելի  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաեւ հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների: Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կողմից կազմակերպված եվրատեսիլյան challenge-ն առաջինն ուղղել էր հենց նրան, որին ի պատասխան Լեւինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը, որը մեծ ոգեւորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ: Սպասվելիք այցը կօգնի Լեւինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռքբերելուն, ինչու չէ նաեւ հայերեն նոր կատարումներ ներկայացնելուն:         Առաջին ալիք | Հասարակայնության հետ կապերի բաժին