Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշիկ Ալավերդյանը հետևում է Ռուբեն Հայրապետյանի օրինակին (տեսանյութ)

Սպորտ
unnamed-7

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կարծում է, որ իր գլխավորած թիմն ավելի բարձր արդյունքների կհասնի, եթե լրագրողները չխանգարեն իրենց աշխատանքներին: «Մայիսից մենք սկսելու ենք ուսումնամարզական հավաքները: Խնդրում եմ, որ  լրագրողներից ոչ մեկը չներկայանա դրանց, որովհետեւ նման դեպքերում մեր մարզումները զրոյական են դառնում: Մենք շատ օրեր չունենք, որ զրոյացնենք պարապմունքները: Խոշոր մրցումներից հետո լրատվամիջոցները կարող են շփվել մեր մարզիկների հետ, բայց՝ երկու ամիս», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց մեր հավաքականի պատասխանատուն, որը միաժամանակ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է: Նշենք, որ նման մոտեցումը ԶԼՄ-ների հանդեպ նորություն չէ հայկական սպորտում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս նրա նախագահ Ռուբեն հայրապետյանի, վաղուց արգելում է լրատվամիջոցներին շփվել ֆուտբոլիստների հետ, երբ նրանք մասնակցում են ուսհավաքների: Բացառություն է կազմում միայն նախախաղային մարզումը, որը բաց է լինում առաջին 15 րոպեներին, իսկ մամուլի ասուլիսին մասնակցում է ֆուտբոլիստներից մեկը: