Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դադիվանքում մեծ շուքով նշվելու է Սուրբ Զատիկը. Արցախպրես

Հասարակություն
64783

Դադիվանքի վանական համալիրում ապրիլի 16-ին Քրիստոսի հրաշափառ հարության տոնին՝ Սուրբ Զատկին նվիրված Սուրբ պատարագ կմատուցվի, որին կհաջորդի տոնական փառատոնի կազմակերպում, որը կանցկացվի հենց վանքի բակում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շահումյանի շրջանի բնակչուհի Մարիամ Պիլաֆյանն ասել է, որ արդեն 5-րդ տարին է, ինչ կազմակերպում է նման փառատոն. տոնի անկացմանն աջակցում են ԱՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունը և Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարությունը: 17858130_120332000147665422_1392937233_n «Վանական համալիրի բակում առանձին տաղավարներով հանդես են գալու Շահումյանի շրջանի 16 համայնքները. նրանք ցուցադրելու են զատկական տոնին հատուկ  ավանդական ուտեստներ, կանաչեղեն, գաթաներ, ներկած ձվեր և այլն»,-նշել է Մ. Պիլաֆյանը և ավելացրել, որ նախատեսվում է նաև  հյուրասիրություն, ձեռքի աշխատանքի ցուցահանդես - վաճառք, ազգային խաղեր և  այլն: Մանրամասներն՝ այստեղ