Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
kyhhh

 ԿԸՀ-ն  այսօր արտահերթ նիստ է գումարել եւ ամփոփել  ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 2009 տեղամասերի վերջնական տվյալներով, առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է. «Ելք» դաշինք- 122065 ձայն «Ազատ դեմոկրատներ»- 14739 «Հայկական վերածնունդ»- 58265 «Ծառուկյան» դաշինք- 428836 Կոնգրես-ՀԺԿ» դաշինք- 25950 Հանրապետական կուսակցություն- 770441 Կոմունիստական կուսակցություն- 11741 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32508 ՀՅ Դաշնակցություն- 103048 Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675 Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052 Նշենք, որ ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը: Արձանագրությունը ԿԸՀ անդամների կողմից  հաստատվեց ստորագրությամբ: ԿԸՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովն, ամփոփելով բոլոր տվյալները, ներկայացնում է ընտրությունների վերջնական արդյունքները։ Միաժամանակ տեղեկացրեց, որ Կոնգես-ՀԺԿ-ն է պահանջում անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները: ԿԸՀ-ն  մերժեց   Կոնգրես-ՀԺԿ  փաստաբան Տիգրան Եգորյանի՝  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու միջնորդությունը, թեև փաստաբանը մոտ մեկ ու կես ժամ ընտրախախտումների բազմաթիվ փաստարկներ ներկայացրեց, հիմնավորելով դաշինքի պահանջը: