Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորության թեկնածուները դժվարացել են ուղղախոսության հարցերում (տեսանյութ)

Քաղաքականություն
kgn

Պատգամավորության 1700 թեկնածուներից միայն 11-ն են հայերենի իմացության քննություն հանձնել։ Նոր ընտրական օրենսգրքով հայերենի իմացությունը ստուգելու պահանջը հիմնականում վերաբերում է նրանց,  ովքեր կրթությունը ստացել են արտերկրում, օրենքը չի տրածվում նրանց վրա, ովքեր Հայաստանում գոնե միջնակարգ կրթություն են ստացել։ Արդյո՞ք նաեւ վերջիններիս հայերենի իմացությունը ստուգելու անհրաժեշտություն չկա։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ասում է` գուցե առաջիկայում նման հարց քննարկվի, սակայն առայժմ նման դրույթ օրենքը չի սահմանում. «Այդ պահանջը դնելով՝ մենք կասկածի տակ ենք դնում Հայաստանում շնորհված ավարտական փաստաթղթերի իսկությունը»։ Իրավաբանական վարչության պետը փաստում է՝ բացառություններ, իհարկե, լինում են։ Նախորդ գումարման Ազգային Ժողովում ժարգոնային բառապաշար հնչել է, սակայն այդ դեպքերը համատարած չեն եղել. «Կրթության եւ գիտության նախարարության լիազորության մեջ չկա մոնիթորինգ անելը»։ Կրթության եւ գիտության նախարարության կայքէջում բաց տեղադրված է 109 հարցերից բաղկացած հարցաշարը, որոնցից համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրել է 30 հարց։ Պատգամավորության թեկնածուները երեք բաժնից կազմված հարցաշարը լուծելիս ամենից հաճախ դժվարացել են պատասխանել  ուղղախոսության բաժնում ներառված հարցերին։ Քննությունը հանձնած բոլոր 11 պատգամավորության թեկնածուները հաղթահարել են թեստը՝ հավաքելով մոտավորապես 90 միավոր։  Նրանցից, սակայն, պատգամավոր է դարձել միայն ՀՀԿ ցուցակով առաջադրված Ջեմմա Բաղդասարյանը։ Ավելին՝ տեսանյութով