Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիական տնտեսություններին պարտք են դեռևս 452.5 մլն դրամ

Հասարակություն
xaxox

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող  ընկերություններ 2015-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն: Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: 2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները, իսկ մնացած 14 ընկերությունների չկատարված պարտավորությունները կազմում են 452.5 մլն դրամ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին