Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

19-ամյա Սոնա Պողոսյանը 3-րդն է մեծահասակների մեջ

Սպորտ
shtanga

Հայաստանի ծանրորդներն առաջին մեդալը նվաճեցին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի 2017թ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Կանանց մրցումներում մեր ծանրորդուհի Սոնա Պողոսյանը 75կգ քաշային կարգում երկամարտի 227 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Դա, անշուշտ, մեծ նվաճում է 19-ամյա մարզուհու համար: Ռիոյի 2016թ օլիմպիական խաղերում լուրջ վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանը հանդես եկավ Բ խմբում եւ զբաղեցրեց 5-րդ տեղը՝ 325 կգ (160+165), ինչը վատ արդյունք չէ երկարատեւ ընդմիջումից հետո: Այսօր Հայաստանի պատվիրակներից պայքարի մեջ կմտնեն 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (Բ խումբ) եւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը (Ա խումբ):