Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

BBC-ն՝ Հայաստանի մասին

Հասարակություն
h1

Բրիտանական BBC-ն հոդված է հրապարակել «Աշխարհի առաջին քրիստոնյա երկի՞րը» վերնագրով, որտեղ հոգևոր տեսանկյունից մանրամասն անդրադարձ է կատարվում Հայաստանին: Հոդվածում նշվում է, որ թեև Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, սակայն այն առաջինն է ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն 301-ին թվականին, և մանրամասն ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ-ի պատմությունը: Հոդվածն անդրադարձել է նաև Հայաստանի նախաքրիստոնեական ժամանակաշրջանին՝ հիշատակելով Գառնու հեթանոսական տաճարը որպես եզակի կառույց, որը պահպանվել է Քրիստոնեության ընդունումից հետո: garni BBC-ն անդրադառնում է նաև Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատին՝ մասնավորապես Սբ Գայանե եկեղեցուն, որը կառուցվել է 603 թվականին և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ինչպես նաև հոդվածում շատ պատկերավոր ներկայացված է Խոր Վիրապի, Գեղարդի, Զորաց քարերի, հայկական խաչքարերի՝ մասնավորապես Նորատուսի պատմությունը՝ ընդգծելով դրանց մշակութային արժեքը: khachkar Հոդվածում Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Քարահունջը համեմատվում է Անգլիայի Սթոունհենջի հետ. նշվում է, որ Քարահունջը կարող է համարվել աշխարհի ամենահին աստղադիտարանը: karahunj