Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապետյան-Սենեկալ զույգը չկարողացավ օլիմպիական ուղեգիր նվաճել 

Սպորտ
sport-figurni

Հելսինկիում տեղի ունեցող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան պարային զույգերը: Այդ մրցումներում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլկս-Սենեկալ երկյակը կարճ ծրագրում 51.39 միավորով զբաղեցրեց 25-րդ տեղը եւ ավարտեց ելույթը: Նշենք, որ այս առաջնությունը միաժամանակ 2018թ ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է: Ուղեգիր նվաճելու համար հարկավոր է տեղ զբաղեցնել առաջին քսանյակում: Հիշեցնենք, որ Հայաստանի երկու գեղասահորդներ հանդես են գալիս մենասահքում: Ավաղ, Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց առաջնությունում զբաղեցրել է նախավերջին 35-րդ տեղը եւ դուրս մնացել պայքարից: Կանանց մրցումներում հանդես եկող Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո ընթանում է 23-րդ տեղում եւ շարունակում է պայքարը օլիմպիական ուղեգրի համար: