Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր թեկնածուները դուրս են եկել  ժողովրդի ծոցից. Արթուր Բաղդասարյանի եզրափակիչ ասուլիսը (տեսանյութ)

Քաղաքականություն
Baghdasaryan-Artur3

Սոցիոլոգիական հարցումները կեղծ են եւ ոչ իրատեսական։ Այսօր քարոզարշավի ամփոփիչ ասուլիսում նշեց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ Նրա խոսքերով, ի հեճուկս բոլոր հարցումների, իրենք խորհրդարան անցած ուժերի առաջին եռյակում են լինելու։ Նման պնդման հիմքը 20-ամյա քաղաքական կենսագրությունն ու պարզ հաշվարկն են։ «Մենք 450 ավագանու անդամ ունենք, յուրաքանչյուր անդամի ընտրության համար 100-200 ձայն է հարկավոր, ինքներդ հաշվեք թե դա ինչ ուժ է։ Ավագանու ընտրություններից հետ էլ ձեռքներս ծալած չենք նստել»։ Արթուր Բաղդասարյանի անվան շուրջ վերջին օրերին սկսեցին կապվել մուրաբաների եւ սուրճի բաժակների տեսքով ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկությունները։ «Պարզագույն սրիկայություն ու սեւ քարոզչություն է, իրականում շրջանառության մեջ են դրել 2003 թ-ի հրապարակումները, դրանք 15 տարվա են , դա էժանագին զրպարտանք է»։ Քարոզարշավի օրերին հրապարակում եղավ նաեւ այն մասին, որ Արթուր Բաղդասարյանը՝ որպես թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իր ունեցվածքի մի մասը։ «Մեր հաղթանակը նշանակում է օֆշորային կազմակերպությունները, որոնք հատկապես հարձակվել են հանքարդունաբերության վրա, դրանք պետք է դեօֆշորիզացվեն։ Ինչ վերաբերում  էիմ մասին հրապարակմանը, ես «Հետքին» պատասխանել եմ։ Մեր քաղաքական թիմում օլիգարխներ չկան, մենք ներկայացրել ենք պատգամավորության թեկնածուներ, ովքեր դուրս են եկել մեր ժողովրդի ծոցից»։ Հայկական վերածնունդի առաջնորդը ամփոփիչ ասուլիսի ընթացքում պատրաստ էր պատասխանել միայն քարոզարշավի ընթացի վերաբերյալ հարցերին եւ ընդգծում է՝  հետընտրական զարգացումների մասին պատրաստ է խոսել միայն ընտրությունների հետո։ «Հայկական վերածնունդը որեւէ կոալիցիայում կլինի միայն որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու դեպքում»։ Քարոզարշավի ողջ ընթացքում լրագրողները Արթուր Բաղդասարյանն հարցեր ուղղելու հնարավորություն չէին ունեցել։  «Դուք գրում եք Արթուր Բաղդասարյանը խուսափեց հարցերից, բայց ես քարոզարշավի եմ մասնակցում եւ պատրաստ եմ խոսել մարդկանց հետ եւ ներկայացնել իմ ծրագրերը։ Ես մամուլի ասուլիսի չեմ գալիս»։ Թեեւ այս անգամ Արթուր Բաղդասարյանն ինքն էր լրագրողներին հրավիրել ամփոփիչ ասուլիսի, սակայն բազմաթիվ հարցեր հնչեցնելու հնարավորություն լրագրողներն այս անգամ էլ չունեցան։ Ասուլիսը տեւեց 12 րոպե։