Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ հանրահավաքը Ազատության հրապարակում (տեսանյութ)

Քաղաքականություն
HYD1-1

Հայ Հեղափոխական Դաշնակցության  հանրահավաքը սկսվեց հայրենասիրական երգերով, կուսակցության հիմնով, ինչպես նաև թմբուկների հարվածներով և ժողովրդական պարերով։ Առաջինը ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա հայտարարեց, որ իր ընտրողներին չի համարում իր ընտրազագնվածը այլ համարում է իր համակիրները։  Գեղամ Մանուկյանը պատմական ակնարկ կատարեց, ներկայացրեց, թե Դաշնակցությունն ինչ մեծ ներդրում է ունեցել Արցախյան եւ ապրիլյան քառօրյա պատերազմում, ասաց, որ պատերազմի տարիներին 600 զոհ է եղել դաշնակցության շարքերից: Նաեւ պատմեց, թե ինչպես են վտանգի պահին եղել հալեպահայերի կողքին, որոնցից մի մասն այսօր ներկա են հանրահավաքին: ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն էլ իր ելույթում հայտարարեց. «Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատության հրապարակում»։ «Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի հատկանիշը կենսագրությունն է, սկզբունքայնությունը, ինքնուրույնությունը հավատարմությունը նպատակներին»,-ասաց Աղվան Վարդանյանը: Արմեն Ռուստամյանն էլ հայտարարել է, թե ՀՅԴ-ի մասնակցությամբ կատարված փոփոխությունների որակն ու ծավալն այնքան է, որ առանց չափազանցության կարելի է հեղափոխական համարել: ......... Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում։  ՀՅԴ առաջնորդները ամփոփում են նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Members of the ARF Bureau hold the last pre-election campaign on Freedom Square Members of 'Elq' Alliance hold a march within the framework of the pre-election campaign in Yerevan, Armenia Members of 'Elq' Alliance hold a march within the framework of the pre-election campaign in Yerevan, Armenia Members of the ARF Bureau hold the last pre-election campaign on Freedom Square Members of the ARF Bureau hold the last pre-election campaign on Freedom Square