Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանի վիրահատությունը կկազմակերպվի. ՔԿՎ

Պաշտոնական
ararat-xandoyan1

ԱՆ ՔԿՎ-ն պատասխանում է «Ա1+»-ի հրապարակմանը. «Արարատ Խանդոյանի առողջական վիճակը չի վերականգնվում» հրապարակման մեջ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արարատ Խանդոյանը նշել է, թե «մինչ այսօր առկա է աչքիս վնասվածքը, որն 8 ամիս է պետք է վիրահատեն, բայց մինչև այսօր չեն վիրահատում և ցավազրկելով իմ առողջությունը չի վերականգնվում»: Վերոգրյալի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ կալանավորված անձ Ա. Խանդոյանը ՀՀ առողջապահության նախարարության` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում ս.թ. փետրվարի 6-ին տեղափոխվել է «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկա մասնագիտացված խորհրդատվության նպատակով, ինչի արդյունքում ցուցվել է վիրահատական բուժում: 17.03.2017թ. Քրեակատարողական ծառայությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարութուն պետպատվերի շրջանակներում վերոհիշյալ վիրահատությունը կազմակերպելու համար: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին