Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանի առողջական վիճակը չի վերականգնվում (տեսանյութ)

Քաղաքականություն
xandoyan

Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը պատշաճ բուժօգնություն ստանալու համար ցանկանում է, որպեսզի փոխվի իր խափանման միջոցը. «Մինչեւ այսօր ես ունեմ գլխացավեր, ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցներից: Մինչեւ այսօր առկա է աչքիս վնասվածքը, որն 8 ամիս է պետք է վիրահատեն, բայց  մինչեւ այսօր չեն վիրահատում եւ ցավազրկելով իմ առողջությունը չի վերականգնվում»,- նշեց  Արարատ Խանդոյանը:  Նա ցանկանում է դրսում վերականգնել իր առողջությունը՝ իր սեփական միջոցներով: «Ճիշտ է, իշխանության  ներկայացուցիչների կողմից է ինձ վնասվածք պատճառվել, բայց ես իրենցից ոչ դրամական միջոցներ եմ խնդրում, ոչինչ որ բան եմ խնդրում, ես ուզում եմ իմ միջոցներով բուժօգնություն ստանալ»:    Այնուհետեւ միջնորդությամբ հանդես եկավ նրա պաշտպանը Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ 5 պատգամավորներ անձնական երաշխավորագիր են ներկայացրել: Դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ, ինչն առաջացրեց Արարատ Խանդոյանի դժգոհությունը «Հարգելի դատախազ այդ ստրկատերերդ չեն թողնում, որ դուրս գամ ազատության մեջ: Ես այսօր գերի եմ ձեր ձեռքը: Թե՞ գերի վերցնելով մտածում եք ինչ- որ բանի կհասնեք»,- ասաց զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը:    Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է: