Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաթեւ Աբրահամյանը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի առաջնությունում

Կարևոր լուրեր Սպորտ
sport-chess-amerika-1

Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած ԱՄՆ-ի առաջնությունում հանդես են գալիս նաեւ մեր երկու հայրենակիցները: Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչման համար պայքարում են 12 շախմատիստուհի: Նրանցից մեկը հայազգի Տաթեւ Աբրահամյանն է, որը 2016 թվականի առաջնության փոխչեմպիոնն է: Մրցաշարի առաջին տուրում նա հաղթել է Ապուրվա Վիրկուդին: Երկրորդ տուրում Տաթեւ Աբրահամյանը սեւերով կհանդիպի Կարիսա Յիպի հետ, ով պարտվել է մեկնարկային պարտիայում: Տղամարդկանց առաջնությունը հավաքել է բավական հզոր կազմ, հանձինս ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման 2-րդ, 3-րդ եւ 6-րդ համարների` Ուեսլին Սոն, Ֆաբիանո Կարուանան եւ Հիկարու Նակամուրան: Նրանց մրցակցներից մեկը մեր հայրենակից Վարուժան Հակոբյանն է, որը առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Ջեֆրի Ցզյունի հետ: Այսօր նա ուժերը կչափի փորձառու Գատա Կամսկու հետ, որը նույնպես կես միավոր ունի: