Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսից վերսկսվում են Մինսկ- Երևան ուղիղ չվերթները

Հասարակություն
inqnatir

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: Հիշեցնենք, որ «Բելավիա» ավիաընկերությունը նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016 թվականի փետրվարի 4-ին: