Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլիստի կինը պահանջում է ամուսնուն հեռացնել հավաքականից

Սպորտ
sport-chinastan

Չինաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ցզյան Չժիպենի կինը դիմում է ներկայացրել ֆուտբոլի ազգային ֆեդերացիա՝ պահանջելով ամուսնուն հեռացնել թիմից: «Ես եւ իմ ընտանիքը բավականին օգնել ենք նրան, երբ դեռեւս աղքատ է եղել, 1 մլն յուան ենք վճարել Շանհայում տուն վարձելու համար: Սակայն չորս տարվա ամուսնության ընթացքում նա երեքուկես տարին անցկացրել է ուրիշ կանանց հետ: Ֆեդերացիայի հարգելի նախագահ, խնդրում են նրան հեռացնել հավաքականից», - նշված է նամակում: Նշենք, որ նմանատիպ գրություն է ստացել նաեւ «Գուանչժոու Ֆալու» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս Ցզյան Չժիպենը: Ֆուտբոլիստի կինը պատրաստվում է ապահարզան տալ եւ փոխհատուցում պահանջել ամուսնուց: