Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԱՀ ՊՆ

Կարևոր լուրեր Պաշտոնական
zinvor

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:             Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:             Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հայտնում է  Արցախի Պաշտպանության բանակը։