Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐՕ դաշինքի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Քաղաքականություն
oro-ert

21.00 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կազմակերպած հանրահավաք-երթն ավարտվեց:

20 10 ՕՐՕ դաշինքն այս պահին երթ է  իրականացնում

Երթի մասնակիցները տարբեր վանկարկումներ են հնչեցնում քայլելիս.

«Հաղթանակ, Ազատություն ազատամարտիկներին, ազատություն Սամվել Բաբայանին, Ժառանգություն-համախմբում-հաղթանակ» և այլն:

19. 50 Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ ենք կերտել մեր հերոսական ճանապարհը, -իր ելույթում  ասաց , դաշինքի առաջին հորիզոնականում գտնվող Սեյրան Օհանյանը, հատ-հատ նշելով բոլոր ազգերի անունները և չմոռանալով հիշեցնել, որ այդ ազգերի հերոսացած զավակներին իրենց կյանքն են տվել հայրենիքի, Արցախի  համար:

«Նրանք ՀՀ-ն ընտրել են, որպես իրենց հայրենիք և այսօր հերոսներին բնութագրել այն մթնոլորտից դուրս , որտեղ որ նրանք հերոսացել են, նշանակում է կողոպտել նրանց հանրային ընդհանրական հատկանիշները»:

19.40 Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքը սկսեց՝ արտասանելով ՀՀ օրհներգի խոսքերը: Այնուհետեւ, նա հայտարարեց. «Եթե պետք եղավ ընտրություններից հետո բողոքի օջախներ կստեղծեն՝ կազմելով հայ ժողովրդի գոտի: Ռազմավարական վերանայում ենք անելու հայությանը վերաբերող բոլոր ասպարեզները: Մենք պարտավոր ենք տեսնել հայ ժողովրդի հաղթական ապրիլը: Մենք պետք է պայքարենք ոչ թե մինչեւ վերջ, այլ մինչեւ սկիզբ, մինչեւ ՀՀ ինքնիշխանության սկիզբ»

19.20 Դաշինքի անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ արեց հավաքվածներին հիշել, որ ապրիլի երկուսը նաեւ ապրիլյան պատերազմի օրն է. «Ձեր քվեն գցելուց, ընտրություն կատարելուց մտածեք, թե արդյոք մյուս տարիներին ՀՀ-ն ցանկանում եք, որ տեսնել ավտորիտար, ոստիկանական պետություն, թե՞ որպես իրավական պետություն: Մենք շատ արագ կհաստատենք իրավահավասարությունը: Ես այստեղ կանգած կարող եմ հատ-հատ հիշել, թե որտեղից կարելի է գումարներ գտնել ու ՀՀ բերել՝ որպես ներդրում: Ես եմ ժամանակին ՀՀ բերել Քըրք Քըրքորյանին: Մեր սուվեներությունը այս տարիներին իսկական անկում է ունեցել»: Նա կոչ արեց չտրվել քաղաքական ուժերից մեկի կողմից՝ Ղարաբաղյան հարցի լուծման համար առաջարկվող խաղաղություն կոչվող խարդախությանը. «Մեր խնդիրն է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշումը»:

19.10 Անսպասելի ելույթ ունեցավ ազգությամբ քուրդ կին՝ Զեյնան՝ հայտարարելով, որ ոչնչից չի վախենում՝ ինչքան էլ ահաբեկեն՝ պատերազմում ինքը հերոս որդի է կորցրել. «Ես եկել եմ ասելու, որ այս կուսակցության անդամ չեմ, սակայն այստեղ հիանալի մարդիկ կան: Ոնց կարող եմ գլուխ չխոնարհել Սեյրան Օհանյանի առջեւ, որ ինձ հետ հավասար ողբում է մեր վիշտը: Պարոն Վիգեն Սարգսյան, գիտեմ, որ Հարվարդի համալսարանն ես ավարտել, սակայն զոհվածների ընտանիքների համալսարանն էլ պետք է ավարտեիր. 4 անգամ դիմել եմ, ո՞ւր ես, ինչո՞ւ չես արձագանքում, ի՞նչն է պատճառը»:

18.56 «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն իր ելույթում հայտարարեց, որ այս հրապարակը սրբազան տեղ է, եւ այստեղ մտնող յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գործի, որպես հայ ժողովուրդ եւ կառավարի այս հրապարակը. «Այստեղ հավաքվող ժողովուրդն ինքն էլ կառավարում է երկիրը: Մեր երկիրը կանգնած է  ճակատագրական որոշման առաջ»: 18.45 Դաշինքով առաջադրված, այժմ կալանքի տակ գտնվող Ադրեաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն իր ելույթում նշեց, որ իր ամուսինը միակ թեկնածուն է, որ զրկված է իր ընտրողների ու լրագորղների հետ հանդիպումից. «Տարբեր վայրերում պատռում են նրա ցուցապաստառներն ու բուկլետները: Մեր վախի բաստիլիան մեր մեջ պետք է հաղթահարենք ու գնանք առաջ, եւ որ ստրկության ու աղքատության մեջ ապրելն արդեն անհնարին է: Այստեղ հավաքվել ենք հանուն հաղթանակի ու ազատության»: 18.30  Ազատության հրապարակում այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանրահավաքը բացեց ցուցակի 2-րդ համար Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով իրենց խոչըդնոտելու մասին:  Ի դեպ, մինչ հանրահավաքի սկսելը, հավաքվածները ի թիվս այլ ցուցապաստառների, պարզել էին նաեւ օրեր առաջ կալանավորված Սամվել Բաբայանի նկարը ու վանկարկում էին «Սամվել, Սամվել»: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը: Արմեն Մարտիրոսյանը նաեւ հայտարարեց. «Մեր գործն արդար է. որքան մենք խրոխտ խոսում էինք, երեխաները քնում էին, իսկ արեւը անպայման ամպերի տակից դուրս էր գալիս: ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն ու ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա: Իշխանությունները մի քանի ոլորտներում աճ գրանցեցին՝ պետական պարտքը 1,7 միլիարդից մինչեւ տարեվերջ կհասնի 6,2 միլիարդի, աննախադեպ իջավ նաեւ ՀՆԱ-ի ցուցանիշը, նույնը վերաբերում է նաեւ քաղբանտարկյալների թվին, որոնց շարքերը համալրեց Սամվել Բաբայանը: Ազատություն Սամվել Բաբայանին ու բոլոր քաղբանտարկյալներին: Մեր դաշինքը հստակ ասում է՝ մեր իշխանության պարագայում առաջին քայլը լինելու է բոլոր քաղբանտարկյալներին՝ առանց բացառության, ազատումն է, ներառյալ Սասնա ծռերին: Զոհված երկու ոստիկանի պարագայում կլինի արդար դատավարություն: Բացի այդ, այսօր բանտերում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մանր հանցագործությունների համար են դատապարտված: ՀՀ-ում պետք է լինի առողջ մթնոլորտ, միասնականություն»:    Members of 'Ohanyan-Raffi-Oskanian' hold a march in Yerevan, Armenia Members of 'Ohanyan-Raffi-Oskanian' hold a march in Yerevan, Armenia Final pre-election campaign of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place on Freedom Square Final pre-election campaign of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place on Freedom Square Final pre-election campaign of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place on Freedom Square Final pre-election campaign of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place on Freedom Square Final pre-election campaign of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place on Freedom Square Final pre-election campaign of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place on Freedom Square   Final pre-election campaign of ‘Ohanyan-Raffi-Oskanian’ Alliance took place on Freedom Square   Final pre-election campaign of ‘Ohanyan-Raffi-Oskanian’ Alliance took place on Freedom Square