Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մրցակիցներ փնտրում

Սպորտ
sport-basketbol

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան այս տարվա ամռանը պատրաստվում է տղամարկանց բասկետբոլի միջազգային մրցաշար անցկացնել Երեւանում: Այդ մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքով հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: «Հուլիսին մայրաքաղաքում նախատեսում ենք ընկերական մրցաշար անցկացնել 4 երկրների մասնակցությամբ: Բանակցում ենք մի շարք հավաքականների հետ: Դա լավ հնարավորություն է պատրաստվելու աշխարհի առաջնության ընտրական փուլին, ինչպես նաեւ երկրպագուների հետ շփման ու մարզաձեւի մասսայականացման համար»,- նշել է ՀԲՖ-ի պատասխանատուն: Նշենք, որ բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տարի կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր ընտրանու մրցակիցներն են Բոսնիա եւ Հորցոգովինան, Սլովակիան ու Շվեդիան: Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 2-ին: