Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ. Ոստիկանությունը խոչընդոտում է ՕՐՕ հանրահավաքի մասնակիցների մուտքը

Քաղաքականություն
oro-dashinq-1

Ահազանգ. Ոստիկանությունը խոչընդոտում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հանրահավաքի մասնակիցների մուտքը Երեւան

 «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։  Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան,սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելելտեղաշարժվել։ Հիշեցնենք, որ ժամը 18։00–ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։