Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իկեր Կասիլյասը «կռվախնձոր» է դարձել անգլիական ակումբների համար

Սպորտ
sport-kasiljas

Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը ներկայումս հանդես է գալիս պորտուգալական «Պորտուում», հնարավոր է ելույթները շարունակի Անգլիայում: Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, 35-ամյա դարպասապահը գալիք ամռանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ է ստանալու, քանի որ ավարտվում է պորտուգալական ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Այդ փաստը հետաքրքրել է Լոնդոնի երկու ակումբների՝ «Չելսիի» եւ «Արսենալի» ղեկավարներին, որոնք հետաքրքրված են իսպանացի դարպասապահի ծառայություններով: Ըստ ԶԼՄ-ների, Իկեր Կասիլյասի կինը՝ հեռուստամեկնաբան Սարա Կարբոներոն, ցանկանում է փոխել միջավայրը եւ հավանաբար կընտրի հենց լոնդոնյան տարբերակը: