Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի. Նոր ընտրական համակարգը նոր կեղծիքների հնարավորություն է տալիս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kir26

Մարտի 5-ից մեկնարկած՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երրորդ շաբաթը գերազանցեց իր լարվածությամբ և աչքի ընկավ հատկապես երկու իրադարձությամբ։ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւս 2 քաղաքացու հետ ձերբակալվեց՝ Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մեղադրանքով. Սամվել բաբայանը համարվում է ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդը։ Դաշինքը հայտարարեց, որ ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։ Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եթե հակիրճ, ապա առաջին նախագահի ուղերձներից մեկը հետևյալն էր՝ ղարաբաղյան հիմնախնդիրը, որն այսօր ամենակարևորն է, պատկերացնում են միայն ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն։ Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց՝ Արցախի հարցում ՀԱԿ-ը սպասարկում է ՀՀԿ-ի շահերը։ Ի՞նչ տրամադրությամբ է ժողովուրդը գնում ընտրությունների, որո՞նք են ընտրությունների վերահսկողության ամենաարդյունավետ միջոցները, ինչպես ընտրողին ձերբազատել վերահսկվելու վախից՝ դիտեք ստորև։ Հաղորդման հյուրերն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։