Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
MHM0112930

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանի ազգային թիմին եւ հաղթեց 2:0 հաշվով:   Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գրավել դարպասները: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով, քանի որ Սերգեյ Մալին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից:   Հայաստանի հավաքականը շուտով օգտվեց թվային առավելությունից: Հանդիպման 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հաշվենկատ հարվածով բացեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Արազ Օզբիլիսը երկրորդ անգամ գրավեց Ղազախստանի հավաքականի դարպասը՝ 2:0:   Այդպիսով, մեր ընտրանին երկրորդ հաղթանակը տարավ ընտրական մրցաշարում եւ վաստակեց 6 միավոր: Այժմ Հայաստանի հավաքականը Դանիայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը, սակայն դանիացիները մեկ խաղ քիչ են անցկացրել:   Նշենք, որ հաջորդ հանդիպումը մերոնք կանցկացնեն հունիսի 10-ին, Չեռնոգորիայում, որտեղ կմրցեն այդ երկրի հավաքականի հետ: via GIPHY