Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սամվել Բաբայանն անմեղսունակ չէ, որ նման քայլի դիմեր». Ավետիք Իշխանյան .Aravot

Կարևոր լուրեր Քաղաքականություն
avetiq-ishkxanyan

«Իմ երեւակայությունը չի ներում, չեմ պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը «Իգլա» տեսակի հրթիռային համալիր ներկրի ոչ օրինական ճանապարհով»,- Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի ձերբակալության լուրն այսպես մեկնաբանեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա ընդգծեց, որ Երեւանում չէ եւ տեղեկատվությանը տիրապետում է զուտ ինտերնետով, ուստի իր կարծիքը կարող է եւ հիմնավոր չլինել, բայց ինքը մտածում է, որ եթե խոսքը վերաբերում է ապստամբությանը, «Իգլան» այն զենքը չէ, որով պետք է ապստամբություն անեն. «Ես դա չեմ պատկերացնում: Ես Սամվել Բաբայանին խորությամբ չեմ ճանաչում, բայց համենայնդեպս, նա ինձ վրա չի թողնում անմեղսունակի տպավորություն, որ կարող էր նման քայլ անել՝ ապստամբության նպատակով: Նա բավականին խելոք անձնավորություն է իմ տպավորությամբ: Ինձ անհավանական է թվում, որ նա այդ քայլին կդիմեր: Այս ամբողջը շատ մութ պատմություն է: Ինչքան ես գիտեմ՝ նա Սերժ Սարգսյանին շատ լավ է ճանաչում, շատ լավ ճանաչելով՝ նա նաեւ գիտի Սերժ Սարգսյանի կառավարման եղանակը, հատուկ ծառայությունների ուշադրությունն իր նկատմամբ, եւ ես չեմ կարծում, որ նա այդքան հիմար գտնվեր, որ այդպիսի քայլի դիմեր»: Ավետիք Իշխանյանը կարծում է, որ իշխանությունները մեկուսացնում են նրան, քանի որ վտանգ են տեսնում իրենց համար, այդպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի հետ վարվեցին. «Ես մինչեւ հիմա չեմ հավատում, որ Ժիրայր Սեֆիլյանը զինված խմբի հետ կապված էր եւ նախապես ձերբակալվեց: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ