Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը՝ Աշտարակում. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
oo

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզչական հերթական օրն սկսում է Աշտարակ քաղաքից։Արմեն Մարտիրոսյանը նախ Հաց բերող Արթուր Սարգսյանին հիշեց, որը, ըստ նրա, իշխանության պատճառով մահացավ․ «Եթե չլիներ կալանավորման երկրորդ որոշումը, չէր լինի հացադուլը և առողջության վատթարացումը»։ Վերջերս էլ ընդդիմադիր Արմեն Միքայելյանը 1 տարվա ազատազրկման դատապարտվեց․ «Նա դարձավ Հայաստանի հերթական քաղբանտարկյալը»։ Եթե իշխանության գա ՕՐՕ դաշինքը, լինելու է համաներում․ «Բանտերը լցված են անմեղ մարդկանցով և նրանք պետք է ազատ արձակվեն»։ Միհրան Պողոսյանը միլիոնավոր դոլարներ ունի, բայց որևէ մեկը չի ասում՝ որտեղից քեզ այս գումարները։ Կատարվեց ճիշտ հակառակը՝ նրան ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու դրեցին․ «Սա իշխանության կողմից հստակ մեսիջ է։ Այն ինչ անում է ՀՀԿ-ն քարոզչության միջոցով, ընդամենը կեղծիք է։ Մեզ պետք է ոչ թե վարչապետ, ով լայն ժպտում է, այլ օրուգիշեր աշխատում է»։ Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ իրենց իշխանության օրոք փոխելու են ՀՀԿ-ի ստեղծած համակարգը․«Մենք գնում ենք արմատական իշխանափոխության, և ոչ թե նրան, թե այս տարածքը ում է պատկանում, այստեղ ով պետք է իշխի։ Մենք պետք է միաձույլ հասարակություն ստեղծենք, որտեղ ժողովրդավարություն է»։ oro1 Հայաստանի ժողովուրդը դատապարտված չէ այսպես ապրելու։ Այսպես է իր խոսքն սկսում Վարդան Օսկանյանը․«Այս վիճակի ողջ պատասխանատուն այս իշխանությունն է։ Մենք կարող ենք փոխել այս իրավիճակը»։ Նա նաև սուտ է համարում իշխանական այն պնդումները, թե Հայաստանը դատապարտված է այս իրավիճակում լինելուն․ «Այս իրավիճակը կարճ ժամանակում հնարավոր է փոխել»։ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի հանդիպումներին կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։