Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը հետ է մնում անգամ Արցախից». ԵԼՔ անդամ (տեսանյութ)

Քաղաքականություն
elq-7

Գյուղատնտեսության զարգացման համար հարկավոր է համակարգի արդիականացում: Այսպես է պատկերացնում «ԵԼՔ» դաշինքը, ու ծրագիրը հենց այս ուղղությամբ է կառուցել: «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով Հայաստանը զիջում է իր բոլոր հարեւաններին ու անգամ Արցախին:  Այնտեղ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ են օգտագործվում, քան Հայաստանում: Պետք է ձգտենք գոնե հավասարվել նրանց»,-ասում է «ԵԼՔ» դաշինքի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը: «Ա1+»-ը գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին զրուցել է «ԵԼՔ» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու, «ՌԷՄ ագրո թրեյնինգ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանի հետ: -Ո՞րն է ձեր կուսակցության դիրքորոշումը Հայաստանում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ինչպիսի՞ քայլեր են նախատեսված ծրագրով: Որո՞նք են ձեր կուսակցության կողմից առաջարկվող մոտեցումները տեղական արտադրության բարելավման ուղղությամբ: Մենք կարեւորում ենք օրգանիկ մթերքի արտադրության հետ կապված փորձարարական կենտրոնների ստեղծումը, որովհետեւ այսօր ԵԱՏՄ անդամ ենք, բայց հետագա զարգացումները չեն բացառում, որ մեզ համար գերակա ուղղություն դառնա Եվրամիության շուկան, իսկ այդ շուկայում մեր ներկայիս արտադրանքով մենք մրցունակ չենք: Եվրոպայում սպառողը ուզում է ստանալ մաքուր օրգանիկ մթերք, որը Հայաստանում այսօր քիչ է արտադրվում: -Ինչպիսի՞ հնարավորություններ եք առաջարկում գյուղատնտեսական կոոպերատիվներին, Օրինակ՝ հարկային արտոնություններ, սուբսիդավորման մեխանիզմներ: Սուբսիդավորման մեխանիզմներ, հարկային արտոնություններ ծրագրում կան, իհարկե, խոսքը գնում է ոչ թե կոնկրետ կոոպերատիվներին, այլ այն տնտեսություններին, որոնք պատրաստվում են օգտվել առաջադեմ տեխնոլոգիաներից: Օրինակ՝ այն գյուղացիական տնտեսությունները, որոնք անցնում են կաթիլային ոռոգման, մենք ծրագրով նախատեսում ենք 5 տարի ժամկետով ազատել ոռոգման ջրի վարձից: Մանրամասները՝ տեսանյութում