Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ ուսուցչին պատշաճ չես վճարում, չես կարող պահանջել, որ էթիկայի նորմեր պահպանվեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1zIdCA0zSE4

Կրթության բնագավառը Հայաստանում շարունակում է մնալ կոռուպցիոն առումով ամենախոցելի ոլորտներից մեկը։«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը եւ «Հանրային քաղաքականություն» ՀԿ-ն որոշել են ուսումնասիրել եւ  փորձել  հասկանալ, որ խնդիրներն են առաջացնում կոռուպցիոն ռիսկեր: «Առանձնացվել են 4 կոռուպցիոն խնդիր, մասնավոր պարապունքները, կրթության ոլորտի քաղաքականացվածությունը, ուսուցչական կազմի չարաշահումները եւ գնահատականների անհիմն բարձրացում կամ ցածրացումը»,-ասում է «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ փորձագետ Ավետիք Մեջլումյանը: Կրկնուսուցումը Հայաստանում կոռուպցիոն առումով ռիսկային է, քանի որ  հաճախ, ուսուցիչներն այնպես   են  անում, որ աշակերտը իր մոտ պարապելու կարիք ունենա. «Երբ ուսուցչին պատշաճ չես վճարում, դու չես կարող նրանից պահանջել, որ ինքը էթիկայի նորմեր իրականացնի: Եթե մարզպետը իր աշխատանքը գնահատում է նրանով , թե որքան է նա իր կուսակցության հաշվին «խբել տալիս», ուրեմն  ինչի՞ կաշառք չվերցնի»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Խնդիրը կլուծվի,  երբ պետությունը ապահովի կրթության բարձր որակ. «Պիտի մանկավարժական համալսարանները լավ, գրագետ մանկավարժներ տան, բայց մանկավարժական համալսարան գնում են ամենացածր միավորներ ստացող երիտասարդները»: Հետազոտության տվյալներով,  12-րդ դասարանի աշխակերտերի 60 տոկոսը, այսինքն   յուրաքանչյուր երրորդ երեխան պարապում է կրկնուսույցի մոտ: Ամսական վճարը միջինը՝ 18,600 դրամ է: Ի դեպ,  քննարկմանը ներկա կրթության եւ գիտության փոխնախարարը հրաժարվեց պատասխանել այս թեմայով հարցերին: