Երթի մասնակիցները գիշերը անցկացնելու են Ազատության հրապարակում (տեսանյութ)

20.30 «Հաց բերողի» հիշատակին կազմակերպած բողոքի երթի մասնակիցները գիշերը անցկացնելու են Ազատության հրապարակում։

Նրանք հայտարարեցին նստացույց և քաղաքացիներին կոչ արեցին մարտի 17-ին, ժամը 18.00-ին միանալ իրենց Ազատության հրապարակում։  Այժմ ցույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 100-ը։

Ցուցարարները պահանջում են հեռանալ արդարադատության և առողջապահության ներկայիս նախարներին, ինչպես նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսայնին, մեցադրելով վերջինիս Հաց բերող Արթուր Սարգսյանի մահման մեջ։ 

Հիշեցնենք, որ ծանր վիրահատությունից հետո Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ։

19.50 «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթի մասնակիցները վերադառնալով Ազատության հրապարակ, հայտարարեցին, որ նստացույց են սկսում։

19.30 Այս պահին ցուցարարները գլխավոր դատախազության շենքի մոտ են։ Ոստիկանները պատ կազմած թույլ չեն տալիս նրանց մոտենալ շենքին։

«Սերժի ռեժիմին ծառայող յուրաքանչյուր կառույց համարվում է հանցագործ», – հայտարարեց «Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված Շանթ Հարությանի որդին՝ Շահեն Հարությունյանը և կոչ արեց ցուցարարներին շարժվել արդարադատության նախարարություն։

Ոստիկանները, սակայն, փակել են ճանապարը՝ թույլ չտալով նրանց շարունակել ճանապարհը։ «Մի չխոչընդոտեք երթին։ Մեր կռիվը ձեր դեմ չէ», – հայտարարում են երթի մասնակիցները։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ կոչ է անում ցուցարարներին՝ զերծ մնալ բախումներ հրահրելուց։

Իդեպ ցուցարարները սև ժապավենով հաց էին բերել իրենց հետ՝ ի նշան բողոքի, մեղադրելով հենց այս նախարարությանը՝ Սարգսյանի մահվան մեջ։

Protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took in Yerevan

Protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took in Yerevan

Protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took in Yerevan

19.12 «Մեր կռիվը ձեր դեմ չի, նենց չանեք, որ ձեր դեմ լինի»,-բարձրախոսով ոստիկններին դիմեց Շահեն Հարությունյանը՝ շարունակելով. «Խի՞ եք բերման ենթարկում, ձեր քաղաքացուն խփում, հայհոյում: Մենք ոստիկանությանը մի բառ ասե՞լ ենք»:

……………..

Մաշտոցի պողոտայում ոստիկանները թույլ չեն տալիս «Հաց բերող»  Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթի մասնակիցներին առաք շարժվել: Հավաքված քաղաքացիները վանկարկում են՝ «Արթուր, Արթուր», «Հաց բերողին սպանել են» :

Ոստիկանները հորդորեցին քաղաքցիներին՝ բացել ճանապարհը: Ի վերջո, նրանք պատ կազմեցին քաղաքացիների շուրջ և չեն թողնում նրանց առաջ շարժվել:

Քիչ առաջ բախում տեղի ունեցավ մի ոստիկանի և Վաղինակ Շուշանյանի միջև:

 

«??? ???????» ??????????? ????? ?????????? ???????????

«??? ???????» ??????????? ????? ?????????? ???????????

 

«??? ???????» ??????????? ????? ?????????? ???????????

«??? ???????» ??????????? ?????? ?????

«??? ???????» ??????????? ?????? ?????

«??? ???????» ??????????? ????? ?????????? ???????????

«??? ???????» ??????????? ?????? ?????

«??? ???????» ??????????? ?????? ?????

«??? ???????» ??????????? ?????? ?????