Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասում են՝ դե, ինչ կարանք, մի բան կպցնենք»

Քաղաքականություն
HVK-1

 Թիվ 1 ընտրատարածքում ՀՎԿ-ն ԱԺ ընտրություններին առաջադրել է 13 թեկնածու, նրանցից մեկը գործող պատգամավոր Մհեր Շահգելդյանն է: Իր հաղթանակի դեպքում նա խոստանում է լուծել համայնքային մի շարք խնդիրներ՝ տրանսպորտ, փողոցների լուսավորություն, վերականգնել շենքերի տանիքները: «Սրանք անմիջականորեն կապված են ոչ թե վարչական միավորի ղեկավարման, այլեւ քաղաքային, ես նույնիսկ կասեի՝ համահայկական խնդիրների հետ: Թաղամասերը եւս պետք է զարգանան ենթակառուցվածքների, միկրոինվենստիցիաների, նոր աշխատատեղերի ստեղծման առումով»,- ասում է ՀՎԿ անդամ Մհեր Շահգելդյանը:  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում անցկացված քարոզարշավի մասնակիցները եւս վկայում են՝ ՀՎԿ-ն լուծել է իրենց կենցաղային խնդիրները, մասնավորապես նշելով, որ մանկապարտեզները անվճար են դարձել, երիտասարդներին, հատկապես կանանց եւ աղջիկներին աշխատանքի է տեղավորել:  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը ամփոփել է քարոզարշավի 10 օրը եւ պարզել՝ այս օրերին ՀՀԿ բացի, ընտրակաշառքներ են բաժանել նաև «Ծառուկյան դաշինքը», ՀՎԿ-ն: «Այսպիսի բան գոյություն չունի, չի էլ ունեցել. մենք նույնպես պայքարում ենք դրա դեմ: Ուշադրություն դարձրեք մեր ստացած տոկոսները, ձայները... մեր քաղաքացիները պատրաստ են ձեռք մեկնել, որպեսզի աջակցեն մեր այդ գաղափարներին: Ես խորհուրդ կտամ, որ ընտրակաշառքները փնտրեն այլ տեղեր, որտեղ շատ մեծ խոստումներ են տվել ֆինանսական»,- վստահեցրեց Մհեր Շահգելդյանը: Իր ղեկավարած կուսակցական ակտիվին Արթուր Բաղդասարյանը կոչ արեց կատարել խղճի, մտքի քվեարկություն. «Մենք այն մարդիկ չենք, որ մարդկանց հետ հանդիպում ենք ընտրությունից ընտրություն: Շատ մարդիկ գիտեն մեր մասին, մեր տեսակի մասին»: Հաղթանակի պարագայում նա խոստացավ երկիրը դուրս բերել փոսից, ապահովել թռիչք, ներուժ. «Ապրիլի երկուսը աշխարհի վերջը չէ. երբ մարդկանց հետ խոսում ես, ասում են՝ դե, ինչ կարանք, մի բան կպցնենք: Կա ապրիլի 18, 19, 20, 21... մենք պետք է էնպես անենք, որ մեր կյանքում ինչ-որ բան փոխվի, մեր երկիրն ունենա հնարավորություն թռիչքի, զարգացման»: