Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձևավորվել է 15 հանձնաժողով՝ առարկայական օլիմպիադայի անցկացման համար

Հասարակություն
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

 Հիմք ընդունելով «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգի» պահանջները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը: Ըստ այդմ ձևավորվել է 15 հանձնաժողով հետևյալ առարկաների համար՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Պատմություն», «Քիմիա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Աստղագիտություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա»: