Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհատ ուղևորափոխադրողները մնացել են ձեռնունայն

Հասարակություն
Karavarutyun

Ավտովարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և անհատ վարորդներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել։  Պատճառը կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մշակած նոր օրենքն է, որով ուղեւորափոխադրողները պետք է ընտրվեն մրցութային կարգով:  Վարորդները նշում են, որ մրցույթները բնականաբար շահում են խոշոր կազմակերպությունները, իսկ անհատ ձեռներեցները մնում են ձեռնունայն։   Այդ հարցով նրանք դիմել են տրանսպորտի և կապի նախարարություն և ստացել կոպիտ պատասխան «Գնացեք, ինչ ուզում եք արեք»։ «Մեզ նախօրոք այդ օրենքի մասին չեն տեղեկացրել։ Իմացել ենք միայն սահմանի անցակետում, երբ մեզ տուգանքներ են նշանակել»,- ասում են ակցիայի մասնակիցները։ Նրանք վարչապետից ակնկալում են լուծում տալ ստեղծված իրավիճակին, հնարավորություն տալ իրենց լիցենզավորվելու և նախկինի պես միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելու։