Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ի փոխնախագահները հանդիպել են Ռիչարդ Միլզի հետ

Քաղաքականություն
FotorCreacted

Մարտի 14-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ  Լեւոն Զուրաբյանն եւ Արամ Մանուկյանը Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում հանդիպել են ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Դեսպանի խնդրանքով Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Ազգային Ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքը եւ դրա օրինականության վերահսկման հնարավորությունները: Լեւոն Զուրաբյանը մասնավորապես ասել է. «Մենք գործում ենք  բավականին աղճատված ընտրական միջավայրում, որում շարունակում են գործել ընտրակաշառքը եւ ադմինիստարատիվ ռեսուրսը: Դրա համար մեղավորները չեն պատժվում իրավապահ մարմինների կողմից իրավապահ մարմինների կողմից: Դա էականաորեն ազդում է ընտրությունների գործընթացի վրա, խոչնդոտելով նրան, որ ընտրությունները դառնան գաղափարների եւ կառավարման առաջարկվող տարբեր ծրագրերի միջեւ իրական պայքար: Մյուս կողմից, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը եւ տեսախցիկների տեղադրումը եւ այլ տեխնոլոգիաների օգտագործումը տեղամասերում էապես նպաստում են ընտրատեղամասերում լուրջ խախտումների վերացմանը, ինչը նաեւ լուրջ բարոյական պատասխանատվություն է դնում ընտրակաշառք ընդունող ընտրողների վրա»: Ռիչարդ Միլզը իր կողմից նշել է. «Ես ողջունում եմ ձեզ բոլոր այն ջանքերի համար, որ  միտված են համաձայնության ու փոխզիջումների ձևավորմանը՝ նոր ընտրական օրենսգրքի իրականացման և ընտրական գործընթացում ավելի բարձր վստահություն ու հաշվետվողականություն ապահովելու նպատակով տեղամասերում տեխնոլոգիաների օգտագործման հարցերում:  Հուսով ենք, որ այս ջանքերը կյանքի կկոչվեն նախանշված ձևով և կծառայեն թափանցիկության մեծացման հռչակված նպատակին:  Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացումը կախված է նրանից, որ այս ընտրությունները լինեն արմատապես ազատ ու արդարացի և արտահայտեն Հայաստանի ժողովրդի կամքը»: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ քարոզարշավի ընթացքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական պլատֆորմը, ներքին քաղաքական զարգացումները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:   Կոնգրես-ՀԺԿ Դաշինքի նախընտրական շտաբ