Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՀ դիտորդները քարոզարշավում արտառոց դեպքեր չեն նկատում (տեսանյութ)

Քաղաքականություն
kyh-1

ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Նրանք քննարկել են իրենց հետագա գործունեությունը եւ ծանոթացել ընտրական նոր օրենսգրքի դրույթներին: «Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են, դրանք ավելացնում են քաղաքացու ընտրական իրավունքի դեմոկրատիան, ավելացնում են  արդար մրցակցության երաշխիքը»,- այսօր հայտարարեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին: ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությունը ընտրությունների օրը եւ նախընտրական շրջանում կներկայացնի 100-150 դիտորդ, որոնք կլինեն ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ. «Նրանցից 20-ը կլինեն երկարաժամկետ դիտորդներ, մնացածը՝ կարճաժամկետ: Մեր առաքելությունն է լինելու աշխատել, տեղեկացնել եւ պատրաստել որակյալ դիտորդներ: Մենք կլինենք բոլոր 13 ընտրատարածքներում, բայց ոչ բոլոր ընտրատեղամասերում, քանի որ դրանք մոտ 2000 են»: ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությունը երեկ  է սկսել իր գործունեությունը եւ դեռ չի հասցրել ծանոթանալ ընտրարշավի ընթացքին. «Մենք այս պահին մեր մոնիթորինգը կառուցում ենք ԶԼՄ-ներից ստացած տեղեկությունների հիման վրա: Այս պահի դրությամբ էական խախտում ընտրական օրենսգրքի մենք չենք նկատել»: Իսկ երեկ Արմավիր մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցածը Վիկտոր Գումինսկին հրաժարվեց մեկնաբանել. «Ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, չեմ լսել դրա մասին»: