Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղազախստանի հավաքականը Հայաստան կժամանի մեկ լեգեոնականով

Սպորտ
sport-kazaxstan

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կպատրաստվեն 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի ազգային թիմի հետ խաղին: Այդ մասին հայտնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: Ռուսաստանցի մասնագետը հրավիրել է 24 ֆուտբոլիստ, որոնցից միայն մեկն է հանդես գալիս արտասահմանյան ակումբում: Ահա նրանք. Դարպասապահներ՝ Դավիդ Լորիա («Իրտիշ»), Ստաս Պոկատիլով («Կայրաթ»), Ալմաթ Բեկբաեւ («Օրդաբասի»): Պաշտպաններ՝ Դմիտրի Շոմկո («Աստանա»), Յուրի Լոգվինենկո («Աստանա»), Ալեքսանդր Կիսլիցին («Իրտիշ»), Գաֆուրժան Սույումբաեւ («Կայրաթ»), Սերգեյ Մալիյ («Տոբոլ»), Վիկտոր Դմիտրենկո («Տոբոլ»), Դմիտրի Միրոշնիչենկո («Տոբոլ»), Գրիգորի Սարտակով («Տոբոլ»): Կիսապաշտպաններ՝ Սերիկժան Մուժիկով («Աստանա»), Իսլամբեկ Կուատ («Կայրաթ»), Բաուրժան Իսլամխան («Կայրաթ»), Գեորգի Ժուկով («Կայրաթ»), Մասկատ Բայժանով («Կայսար»), Ազատ Նուրգալիեւ («Օրդաբասի»), Մարդան Տոլեբեկ («Օրդաբասի»), Երկեբուլան Տունգիշբաեւ («Օրդաբասի»), Ասխաթ Տագիբերգեն («Տոբոլ»): Հարձակվողներ՝ Ռոման Մուրտազաեւ («Աստանա»), Տանաթ Նուսերբաեւ («Օրդաբասի»), Ալեքսեյ Շչետկին («Տոբոլ»), Սերգեյ Խիժնիչենկո («Շախտյոր» Սալիգորսկ, Բելառուս): Նշենք, որ Ղազախստանի հավաքականը մարտի 22-ին Կիպրոսում ընկերական խաղ է անցկացնելու այդ երկրի ընտրանու հետ, իսկ չորս օր անց Երեւանում ընտրական խաղ կանցկացնի մեր ազգային թիմի հետ: