Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Զարգացման մրցաշարեր՝ Հայաստանում

Սպորտ
sport-futbol-zargacum

2017թ ապրիլի 17-23-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն ֆուտբոլի Զարգացման մրցաշարեր: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:   Հայաստանի Մ-15 հավաքականը (2002թ) կմրցի Կիպրոսի, Մակեդոնիայի եւ Ուզբեկստանի այդ տարիքային հավաքականների հետ: Հայաստանի Մ-14 հավաքականի մրցակիցները կլինեն Բելառուսի, Մակեդոնիայի եւ Վրաստանի պատանեկան թիմերը: Մրցաշարերի հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: