Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ մոտ վիրավորանք չկա». Սասուն Միքայելյանը՝ Սեյրան Օհանյանի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
sasun-miqaeljan

«Ելքը» չի խոչընդոտի եւ արգելանք չի լինի երկրում ինչ- որ բան փոխելուն եւ ընտրություններից հետո կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք իրենց կդրսեւորեն քարոզարշավի ընթացքում եւ ցույց կտան, թե ուր են ուզում տանել ժողովրդին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքից թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Սասուն Միքայելյանը:  «Այն ուժերը, որ եղել են իշխանության մաս, կամ այն ուժերը, որ նոր են մտել քաղաքական դաշտ եւ ըմբոստացել են իշխանության դեմ, ուզում են ինչ –որ բան փոխել՝ ես ողջունում եմ այդ անձանց եւ ուժերին, որովհետեւ երկրում հիմա  ծանր վիճակ  է: Ոչ մի կուսակցություն չի կարող մենակ իշխանափոխություն անի, համակարգային փոփոխություն անի, ուժ է պետք, որ իշխանությունը հասկանա, որ իր զինանոցը դատարկ է, որ իրեն սպառել է, ինքը պետք է գնա, պետք է զիջի, ոչ մի իշխանություն հավերժ չի»: Անդրադառնալով Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում Սեյրան Օհանյանի՝ իր շտաբ այցելելուն , Ս. Միքայելյանն ասաց, որ Սեյրան Օհանյանն իր ընկերն է: «Եթե ես էլ գնայի ինչ- որ տեղ քարոզարշավի, ես էլ կգնայի Սեյրան Օհանյանի շտաբ: Ես քաղաքականության մեջ մտնելով ոչ կարամ իմ անցյալը ջնջեմ, ոչ էլ էդ մարդն եմ, որ ջնջեմ: Մենք Սեյրան Օհանյանի հետ երկար ճանապարհ եք անցել եւ շատերի հետ իմ հարաբերությունները պահում եմ եւ կպահեմ մինչեւ վերջ, անկախ քաղաքական հայացքներից: Իմ մոտ վիրավորանք չկա. երբ ես կալանավայրում եմ եղել, իմ տղուն տարել են բանակ եւ Սեյրան Օհանյանը իրեն շատ նորմալ է պահել: էնպես որ, մենք քաղաքական հայացքներով չէ, որ մտերմացել ենք, մենք մտերմացել ենք մարտի դաշտում, որտեղ կյանքեր են դրվում»: Անդրադառնալով Արմեն Աշոտյան- Նիկոլ Փաշինյան բանավեճի հավանականությանը՝ նա նշեց. «Փաշինյանը միշտ էլ պատրաստ է, Աշոտյանի խնդիրն է»։ Ս. Միքայելյանը հիշեցրեց նաեւ Ծառուկյանի վերաբերյալ Ա. Աշոտյանի հայտնի ելույթը եւ ընդգծեց, որ իրեն զարմացնում է, որ նման արտահայտություններ իրեն թույլ է տվել այդ ժամանակի կրթության եւ գիտության նախարարը: «Ես թոռնիկ ունեմ, անունն էլ Կոմիտաս է, եթե իմ թոռնիկը այդ ժամանակ գնար դպրոց եւ կրթության եւ գիտության նախարարը նա լիներ՝ ես թոռնիկից դպրոցից կհանեի, ավելի լավ է անգրագետ մնար»: