Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիլեն Գայֆեջյանը հրաժարվեց ներողություն խնդրել ոստիկաններից (տեսանյութ)

Հասարակություն
vilen

Յութուբում հեռարձակվող SOS հաղորդաշարի վարող Վիլեն Գայֆեջյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի ոստիկանության 2 աշխատակիցներից. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր նման վճիռ կայացրեց։ Դատարանը, սակայն, մերժեց ոստիկանության հայցն այն մասով, որ Վիլեն Գայֆեջյանը պետք է ոստիկանության 3 աշխատակիցներին 1-ական միլիոն դրամի չափով գումար փոխհատուցեր։ Հիշեցնենք, որ ոստիկանները վիրավորվել էին SOS-ի այն հաղորդումից, որտեղ մեկնաբանվում էր ոստիկանների պահվածքը, երբ վերջիններս սևազգեստ մայրերին գետնին քարշ տալով նախագահական նստավայրից տեղափոխում էին դիմացի մայթ։ Վիլեն Գայֆեջյանը դատարանի այսօրվա որոշումը անօրինական համարեց և նշեց, որ չի պատրաստվում հրապարակային ներողություն խնդրել և որոշումը բողոքարկելու է բոլոր դատական ատյաններում։ Իսկ ոստիկանության ներկայացուցիչներրը հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։