Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-Թուրքիա մերձեցումից Հայաստանը կշահի. Արման Նավասարդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
navasardyan

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման արդյունքում Հայաստանը չի տուժի. համոզված է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը. «Տարբեր քաղաքագետներ ասում են, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի  մերձեցումը կվնասի Հայաստանին՝ դե իհարկե հաշվի առնելով պատմության մութ էջերը: Ես համաձայն չեմ, որովհետեւ կարծում եմ նրանց մերձեցումը ու ճիշտ ստրատեգիան, հակառակը, կբարելավի մեր երկրի անվտանգությունը»: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ պարոն Նավասարդյանն ուրախությամբ նշեց, որ  դրական տեղաշարժեր կան. «Ես միշտ հանդես եմ գալիս քննադատողի դիրքերից, բայց չեմ կարող չասել, որ վերջին շրջանում արտաքին քաղաքականության ճակատում տեղի ունեցող գործողությունները ողջունելի են»: «Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում այն փաստը, որ ընտրությունների ժամանակ շահարկում են Ղարաբաղյան թեման ու առաջարկում տարբեր լուծումներ, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Թե ով ինչ է առաջարկել, չեմ ուսումնասիրել: Բայց այս հարցը մեր թույլ կետն է, եթե որեւէ կուսակցություն իր հեռանկարները տեսնում է քաղաքականությունում, ապա պետք է անդրադառնա այս հարցին: Բոլորը հասկանում են, որ եթե ընկնի Ղարաբաղը, կընկնի Հայաստանը, բայց նրանք պետք է միանան ու միասին պայքարեն, ոչ թե տարբեր դեղատոմսեր առաջարկեն ու չանեն»: