Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է Նիկոլայ Ղազարյանին

Սպորտ
sport-kazryan

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամ, ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգեւատրել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Հարգելի´ պարոն Ղազարյան, Դուք եւ լեգենդար «Արարատ-73»-ի մյուս անդամները եղել եւ մնում եք հայ մարզասերների մի քանի սերունդների կուռքը: Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն եւ հաջողություններ: Միշտ եղե՛ք մեր կողքին եւ Ձեր խորհուրդներով օգտակար եղեք ապագա սերունդներին», - հանդիպման ժամանակ ասել է Հրաչյա Ռոստոմյանը: Նիկոլայ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության եւ ոսկե մեդալով պարգևատրելու համար: «Ողջ կյանքս նվիրված է եղել ֆուտբոլին։ Զգացված եմ, որ գնահատում եք իմ աշխատանքը եւ մարզաձեւում ունեցածս վաստակը», - պատասխանել է Նիկոլայ Ղազարյանը: